Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

«Ձեր երեխաները գողանում են, մեր երեխաները՝ մահանում»

«Ձեր երեխաները գողանում են, մեր երեխաները՝ մահանում»
13.01.2014 | 16:16

Անկարայում բողոքի հերթական ակցիան է տեղի ունեցել ընդդեմ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության:
Zaman-ը տեղեկացնում է, որ ցույցի վայրում ոստիկանության հետ թեթև լարվածություն և բախում է եղել: Հանրահավաքին աջակցել են ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության որոշ պատգամավորներ:
Ըստ տարբեր տվյալների՝ ակցիային մասնակցել է մոտ 20 հազար մարդ:
Ցուցարարները պաստառներ են պարզել, որոնց վրա գրված է եղել. «Ցտեսություն, Թայիփ»: Ակցիայի մասնակիցները Էրդողանի կուսակիցներին և նրա համախոհներին «գողեր» են անվանել: «Ձեր երեխաները գողանում են, մեր երեխաները՝ մահանում»,- ասել են ցույցի մասնակիցները:

Դիտվել է՝ 1361

Մեկնաբանություններ